Մատչելիության հղումներ

Թրամփ․ Ափսոս, որ ԱՄՆ-ը չի կարող իրականացնել F-35-ների վաճառքը Թուրքիային


F-35-ը թռիչքի ժամանակ, արխիվ
F-35-ը թռիչքի ժամանակ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգները չի կարող իրականացնել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային՝ այդ երկրի կողմից ռուսական S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պատճառով:

Երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իրավական պահանջի մասին չի խոսել, փոխարենը՝ արդար չի համարել, որ ԱՄՆ-ը ստիպված է դադարեցնել ավելի քան 100 ինքնաթիռների վաճառքը Թուրքիային: Նա ակնարկել է, որ իր նախորդին՝ Բարաք Օբամային պետք է մեղադրել Թուրքիային Patriot հրթիռային համակարգերի վաճառքի ձախողման համար:

Միացյալ Նահանգները 2013 թվականին Թուրքիային Patriot համակարգեր վաճառելու գործընթաց էր սկսել, որը, սակայն, ավարտին չի հասցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG