Մատչելիության հղումներ

Իրակլի Ղարիբաշվիլին առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում


«Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում», - այս մասին տեղեկացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր մնաց վարչապետ Գեորգի Գախարիայի այսօր հրապարակված հրաժարականից հետո։

Վրացական աղբյուրների տեղեկություններով՝ նոր վարչապետի նշանակման շուրջ քննարկումները երկրի խորհրդարանում կարող են մեկնարկել արդեն վաղը։

Իրակլի Ղարիբաշվիլին 2013-2015 թվականներին արդեն իսկ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը։ Մի քանի տարի տևած դադարից հետո 2019 թվականին Ղարիբաշվիլին կրկին ընգրկվել էր կառավարության կազմում՝ նշանակվելով Պաշտպանության նախարարի պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG