Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել


Նիկա Մելիա (ձախից), Գիորգի Գախարիա
Նիկա Մելիա (ձախից), Գիորգի Գախարիա

Այսօր առավոտյան Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարականի դիմում է ներկայացրել՝ իր այդ քայլը բացատրելով ընդդիմադիր գործիչ, «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման շուրջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներսում առկա տարաձայնություններով։

Նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր դատախազության՝ Մելիայի խափանման միջոցը փոխելու և կալանավորելու հայցը։ Դրանից հետո ընդդիմադիր գործիչը վրացական մի շարք այլ քաղաքական ուժերի առաջնորդների հետ բարիկադավորվել էր Ազգային միացյալ շարժման գրասենյակում՝ հայտարարելով,որ չի պատրաստվում ինքնակամ հանձնվել իրավապահներին։

Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր առավոտյան տեսաուղերձում հայտարարել է, որ թեև կողմ է դատարանի կայացրած վճռին, այնուհանդերձ, չի կարող իր վրա վերցնել ոստիկանական հատուկ ստորաբաժանումների՝ ընդդիմադիր կուսակցության գրասենյակում նախապատրաստվող ուժային գործողության պատասխանատվությունը։

«Դատարանի անգամ իրավաչափ վճռի կատարումը, որ վտանգում է մեր համաքաղաքացիների կյանքն ու առողջությունը և սրում է ներքաղաքական իրավիճակը երկրում, անթույլատրելի է», - հայտարարել է Գախարիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG