Մատչելիության հղումներ

Իտալիայի Սենատը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը


Մարիո Դրագի

Իտալիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, չորեքշաբթի ուշ երեկոյան քվեների 262 կողմ 40 դեմ հարաբերակցությամբ վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը։ Քաղաքական առաջատար ուժերից և փորձառու տեխնոկրատներից կազմված կառավարությունը ղեկավարում է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագին։

Նոր կառավարության ձևավորման անհրաժեշտությունը Իտալիայում ծագեց այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Ջուզեպե Կոնտեի կրտսեր կոալիցիոն գործընկերներից մեկը որոշեց լքել իշխող դաշինքը։

Ըստ իտալական աղբյուրների, Դրագիի կառավարության առաջնահերություններն են լինելու կորոնավիրուսի դեմ պայքարը և համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի հաղթահարումը։

Իտալիայի խորհրդրարանի ստորին պալատում Դրագիի նախարարների կաբինետին վստահություն հայտնելու հարցը քվեարկության կդրվի այսօր՝ օրվա երկրորդ կեսին։

XS
SM
MD
LG