Մատչելիության հղումներ

Մարիո Դրագին ստանձնել է Իտալիայի վարչապետի պաշտոնը


Մարիո Դրագին Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում, արխիվ

Եվրոպայի ամենահայտնի ֆինանսիստներից մեկը՝ Մարիո Դրագին այսօր ստանձնեց Իտալիայի վարչապետի պաշտոնը։ Տեխնոկրատներից և քաղաքական առաջատար մի շարք ուժերի ներկայացուցիչներից կազմված նոր կառավարության երդման արարողությունը կայացավ այսօր Հռոմում՝ նախագահի նստավայր հանդիսացող Կվիրինալի պալատում։

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի համոզմամբ՝ երկրի նոր կառավարության առաջնահերթությունները պետք է լինեն պայքարը կորոնավիրուսի դեմ և դրա հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի հաղթահարումը։

Մարիո Դրագին 74 տարեկան է, 2005-2011 թվականներին նա զբաղեցրել է Իտալիայի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը։Հետագա 7 տարիներին Դրագին եղել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահը։

Ներքաղաքական ճգնաժամը Իտալիայում ծագեց արդեն նախկին վարչապետ Ջուզեպե Կոնտեի կառավարության կրտսեր կոալիցիոն գործընկեր կուսակցություններից մեկի՝ գործադիր իշխանությունը լքելու որոշումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG