Մատչելիության հղումներ

Վրացի ընդդիմադիր պատգամավորը երկրորդ անգամ զրկվեց անձեռնմխելիությունից


Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիա, արխիվ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ անգամ ընդդիմադիր Նիկա Մելիային զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Պատգամավորները բավարարել են գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի առաջարկը և թույլատրել քննչական մարմնին դիմել դատարան՝ ընդդիմադիր պատգամավորին կալանավորելու համար։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր դաշնակից և կուսակից Մելիան ավելի վաղ հրաժարվել է վճարել գրավը, որը սահմանել էր դատարանը որպես խափանման միջոց։

Քաղաքական գործիչը մեղադրվում է Թբիլիսիում 2019 թվականի հունիսին բողոքի մարդաշատ ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու ու առաջնորդելու մեջ:

Ինքը ընդդիմադիր պատգամավորը կտրականապես հերքում է առաջադրված մեղադրանքը, իսկ նրա կուսակիցներն ապացույցներ են պահանջում՝ պնդելով, թե Մելիայի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG