Մատչելիության հղումներ

Մոսկվան «աննախադեպ» և «անիրագործելի» է որակում Նավալնիին անհապաղ ազատ արձակելու ՄԻԵԴ-ի պահանջը


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մոսկովյան դատարանում, 16-ը փետրվարի, 2021թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չորեքշաբթի օրը հրապարակած վճռում Ռուսաստանի իշխանություններին պարտավորեցրել է կալանավայրից անհապաղ ազատել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին՝ իր որոշումը հիմնավորելով «դիմումատուի կյանքի նկատմամբ սպառնալիքի առկա աստիճանով»:

«Այս որոշումը չկատարելը կնշանակի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում», - ասվում է հաղորդագրությունում:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պահանջն անվանել է «աննախադեպ» և «անիրագործելի»: Գերատեսչության ղեկավար Կոնստանտին Չույչենկոն հայտարարել է, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը «կոպիտ միջամտություն է ինքնիշխան պետության դատական համակարգի գործունեությանը»:

Փետրվարի սկզբին Մոսկվայի դատարանը փոխարինեց Ալեքսեյ Նավալնիի 3,5 տարվա պայմանական պատժաչափը իրականով՝ հիմնավորելով դա «Իվ Ռոշե»-ի գործով փորձաշրջանի ընթացքում քաղաքական գործչի կողմից բազմաթիվ խախտումներով:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը տվյալ գործով վճիռը անարդար էր հայտարարել, բայց Ռուսաստանի գերագույն դատարանը հրաժարվել էր բեկանել այն:

XS
SM
MD
LG