Մատչելիության հղումներ

Բրիտանիայում հայտնաբերել են մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի ևս մեկ տեսակ


Կորոնավիրուսի ստուգում Բրիտանիայում
Կորոնավիրուսի ստուգում Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է COVID-19 հարուցող կորոնավիրուսի ևս մեկ տեսակ:

Էդինբուրգի համալսարանի գիտնականների փոխանցմամբ, մուտացիայի ենթարկված վիրուսով Մեծ Բրիտանիայում վարակվել է առնվազն 38 մարդ, որոնցից 2-ը` Ուելսում, 36-ը` Անգլիայում:

Այդ վիրուսը գիտական մատյաններում գրանցվել է B1525 անվան տակ: Այն հայտնաբերվել է նաև Նիգերիայում, Դանիայում և Միացյալ Նահանգներում:

Բրիտանիայի առողջապահությնան նախարարությունը հայտնել է, որ մուտացիայի ենթարկված կորոնավիուսի առանձնահատուկ վտանգավորության կամ գերարագ տարածվելիության մասին տեղեկություններ չկան:

XS
SM
MD
LG