Մատչելիության հղումներ

Հաագայի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Նիդերլանդներում գործող պարետային ժամը


Նիդերլանդներ - Ոստիկանությունը ցրում է հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցը Ամստերդամում, 24-ը հունվարի, 2021թ․
Նիդերլանդներ - Ոստիկանությունը ցրում է հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցը Ամստերդամում, 24-ը հունվարի, 2021թ․

Հաագայի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Նիդերլանդներում գործող պարետային ժամը, որի վերացման մասին երեքշաբթի օրը որոշում էր ընդունել քաղաքի շրջանային դատարանը:

Վերաքննիչ դիմել էին երկրի իշխանությունները, որոնց համար շրջանային դատարանի եզրակացությունն անակնկալ էր:

Վարչապետ Մարկ Ռյուտեն Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից գրեթե անմիջապես հետո բնակչությանը հորդորել է պահպանել պարետային ժամը: «Սա միջոց է, ոչ թե նպատակ», - ասել է նա՝ ընդգծելով․ - «Մեր նպատակն է վերահսկել կորոնավիրուսի տարածումը, որպեսզի կարողանանք վերադարձնել մեր բոլոր ազատությունները: Այդ պատճառով մենք պարետային ժամ սահմանեցինք, և այսօր ոչինչ չի փոխվել»:

Դեկտեմբերի կեսերից Նիդերլանդներում խիստ սահմանափակումներ են գործում: Կարանտինային միջոցառումներից դժգոհությունը պարբերաբար վերածվում է փողոցային անկարգությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG