Մատչելիության հղումներ

Հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր, անկարգություններ Նիդերլանդներում


Նիդերլանդներ - Ոստիկանությունը ջրցած մեքենաներ է կիրառում ցուցարարների դեմ, Ամստերդամ, 24-ը հունվարի, 2021թ․

Նիդերլանդներում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել ՝ դադարեցնելու համար անկարգություններն ու ցույցերը ընդդեմ կառավարության՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների:

Բողոքի ցույցերը ցրելուց հետո խանութներ են կողոպտվել, Ամստերդամում ցուցարարներն աղբամաններ են այրել:

Հարյուրավոր մարդիկ մասնակցել են իշխանությունների կողմից արգելված ցույցերին: Նրանցից շատերն առանց դիմակի էին և չէին պահպանում սոցիալական հեռավորություն:

Առնվազն 30 մարդ է բերման ենթարկվել: Երկրի ամբողջ տարածքում ավելի քան 3,5 հազար մարդ տուգանվել է պարետային ժամը խախտելու համար:

Դեկտեմբերի կեսերից Նիդերլանդներում գործող սահմանափակումները խստագույններից են Եվրոպայում:

XS
SM
MD
LG