Մատչելիության հղումներ

Բայդենի հավաստմամբ՝ մինչև հուլիսի վերջ 300 միլիոն ամերիկացի կարող է պատվաստվել կորոնավիրուսի դեմ


ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ, դեկտեմբեր, 2020թ․

Միացյալ Նահանգներն ունի պատվաստանյութերի բավարար պաշարներ, որպեսզի մինչև հուլիսի վերջ նոր կորոնավիրուսի դեմ 300 միլիոն ամերիկացիներ պատվաստվեն: Այս մասին երեկ հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Առողջապահության ազգային ինստիտուտում:

Նրա խոսքով՝ նոր պայմանագրեր են կնքվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող առաջատար ընկերությունների` Moderna- ի և Pfizer-ի հետ:

ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 28 միլիոն մարդ, հիվանդությունից մահացածների թիվը մոտ 487 հազար է։ Երկու ցուցանիշներով էլ Միացյալ Նահանգները աշխարհում առաջինն է։

XS
SM
MD
LG