Մատչելիության հղումներ

Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան


Արեգ Հովհաննիսյանը, արխիվ
Արեգ Հովհաննիսյանը, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ մեկ այլ հրամանագրով Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Արեգ Հովհաննիսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)», - նշված է հրամանագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG