Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը զգուշացնում է, որ աշխատողների՝ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը հանցագործություն է


Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, հայտնում է Ոստիկանությունն՝ ընդգծելով՝ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն է։

Վկայակոչելով Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը)՝ Ոստիկանությունը նշում է, որ օրենքի այդ կետը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկներից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG