Կոսովոյում, էքզիթ փոլի տվյալներով, արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախկին վարչապետ Ալբին Քուրտիի «Ինքնորոշում» կուսակցությունը։ Սա կարող է էլ ավելի բարդացնել տարիներ շարունակվող տարածքային վեճերը լուծելու Արևմուտքի ջանքերը․ քաղաքական այս ուժը հանդես է գալիս Սերբիայի հետ հարաբերություններում առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու օգտին։
PIPOS ինստիտուտի և Klan Kosova հեռուստաընկերության համատեղ հարցումը ցույց է տվել, որ «Ինքնորոշում»-ը ստացել է մոտ 42 տոկոս, մյուս ընդդիմադիր ուժը՝ «Կոսովոյի դեմոկրատական լիգան»՝ մոտ 16,5 տոկոս, «Միություն հանուն Կսովոյի ապագայի» կուսակցությունը, որը վերլուծաբանները համարում էին ազդեցիկ ուժ, հավաքել է մոտ 7 տոկոս ձայն:
Ըստ կանխատեսումների, իշխող «Կոսովոյի դեմոկրատական լիգան» կհայտնվի երրորդ տեղում՝ հավաքելով ավելի քան 15 տոկոս ձայն:
Կոսովոյում երեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին։