Մատչելիության հղումներ

Կոսովոյում խորհրդարանական ընտրություններ են


Կոսովոյում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ` ընտրողների մասնակցության ցուցանիշը բավական ցածր է։ Քվեարկության առաջին երեք ժամերին տեղամասեր է գնացել Կոսովոյի ընտրողների ընդամենը ութ տոկոսը։

Վերջին հարցումների համաձայն` հաղթելու առավել մեծ շանսեր ունի նախկին վարչապետ Ալբին Քուրտիի «Ինքնորոշում» կուսակցությունը։ Քաղաքական այդ ուժը հանդես է գալիս Սերբիայի հետ հարաբերություններում առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու օգտին։ Կոսովոյի 120 տեղանոց խորհրդարանում 20 պատգամավորական մանդատ է հատկացված ազգային փոքրամասնություններին, այդ թվում` սերբերին։ Կոսովոյի նոր գումարման խորհրդարանում ներկայացված լինելու համար պայքարում են սերբական երեք կուսակցություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG