Մատչելիության հղումներ

Հետցնցումների ակտիվությունը թուլացել է, բնակիչները կարող են վերադառնալ իրենց տները, վստահեցնում է ԱԻՆ-ը


Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Երևանում

Ժամը 19-ի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

«Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից։ Հորդորում ենք խուճապի չմատնվել», - փոխանցում է նախարարությունը։

ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ նույն ժամի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 3 հազար տարաբնույթ ահազանգ է ստացվել։ «Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ)», - ասված է հաղորդագրությունում։

4․7 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ այսօր ժամը 15։29, էպիկենտրոնում՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 6-7 բալլ։ Երկրաշարժը զգացվեց Երևանում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալլ ուժգնությամբ:

XS
SM
MD
LG