Մատչելիության հղումներ

Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է, հաղորդում է ԱԻՆ-ը


Արխիվային լուսանկար

Այսօր տեղի ունեցած երկրաշարժին հաջորդում են հետցնցումներ, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

«Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում», - ժամը 17։30-ի սահմաններում հաղորդեց ԱԻՆ-ը՝ բնակչությանը հորդորելով դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։

Նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։

4․7 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ այսօր ժամը 15։29, էպիկենտրոնում՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 6-7 բալլ։ Երկրաշարժը զգացվեց Երևանում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալլ ուժգնությամբ: Կան ահազանգեր ավերածությունների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG