Փետրվարի 11-ին և 12-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները կատարում են առաջադրված խնդիրները և վերահսկում սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, ասված է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։