Հետպատերազմյան իրավիճակը թեև շատ սրբագրումներ է արել պետական բազմաթիվ ծրագրերում, սակայն օրինական պետություն կառուցելու ճանապարհին հանցավորության դեմ պայքարի և պետական շահերի պաշտպանության գործառույթները շարունակում են առանցքային մնալ, այսօր ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան՝ Արցախի գլխավոր դատախազություն այցելության ժամանակ։
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, Արայիկ Հարությունյանը կառույցի աշխատակազմին է ներկայացրել նորընտիր գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:
Նախագահը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին և հույս հայտնել, որ դատախազության համակարգում ձեռքբերած նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն կառույցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը։