Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ժամանել է Թուրքիա


Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքար և Զաքիր Հասանով, դեկտեմբեր, 2020թ․
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքար և Զաքիր Հասանով, դեկտեմբեր, 2020թ․

Թուրքիա է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հասանովն այցի շրջանակում մասնակցելու է թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժություններին, որոնք փետրվարի 1-ից ընթանում են Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում։

Ավելի վաղ պաշտոնական Երևանը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական վարժանքները ոչ միայն չեն նպաստում, այլ կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին Անկարայից և Բաքվից հնչող հավաստիացումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG