Մատչելիության հղումներ

Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին շնորհավորել է նաև Հայաստանի նախագահը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ:

«Համոզված եմ, որ դարավոր ավանդույթների վրա հիմնված մեր բարեկամական հարաբերությունները, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում: Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում այսօր առավել քան երբևէ կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնց արագընթաց զարգացումը օրվա հրամայականն է», - իր ուղերձում ասել է Հայաստանի նախագահը:

Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.- «Աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը և Իրանը պետք է հետևողականորեն զարգացնեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը, որի հաջողության գրավականը մեր երկրների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն է»:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միմյանց կրոնի և մշակույթի հանդեպ փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքական երկխոսության խորացումը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Հասան Ռոհանիին և Սեյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG