«Կիպրոսում միասնական դաշնային պետության ստեղծումը բացառվում է», - այսօր Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ընդունելի կլինի դա Հունաստանի համար թե ոչ, սակայն Կիպրոսի խնդրի միակ լուծումը երկու առանձին պետությունների ստեղծումն է», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, թե չի պատրաստվում հանդիպել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
«Հունաստանի վարչապետը պետք է իր չափը ճանաչի», - «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահը։