Մատչելիության հղումներ

Զորամասի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել


ՀՀ ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 8-ին ժամը 12:40-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել 27-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կատարվում է քննություն:

Ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փետրվարի 8-ին և 9-ին փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Ազգային անվտանգության ծառայութնունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով, ասված է հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG