Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է Թրամփի երկրորդ իմփիչմենթի դատավարությունը


ԱՄՆ - Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաները Սենատ են բերում Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին Պալատի ընդունած հոդվածը, Վաշինգտոն, 25-ը հունվարի, 2021թ․

Այսօր ԱՄՆ-ի Սենատում մեկնարկելու է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատավարությունը։ Նա մեղադրվում է խռովություն հրահրելու մեջ։

Հունվարի 6-ին, երբ Թրամփը դեռ նախագահի պաշտոնում էր, Սպիտակ տան մոտ հանրահավաք էր հրավիրել, որից հետո ցուցարները գրոհեցին Կոնգրեսի շենքը։ Այդ պահին Կոնգրեսը լսում էր նախագահական ընտրությունների արդյունքները վերջնականապես հաստատելու հարցը։

Սա Թրամփին իմփիչմենթի ենթարկելու երկրորդ փորձն է։ Նման բան ԱՄՆ-ի պատմության մեջ տեղի չէր ունեցել, սա միակ դեպքն է։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG