Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, արխիվ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Կուսակցության խոսնակի հաղորդմամբ` ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG