Փետրվարի 6-ին Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը հաղորդել է, որ ռուս-վրացական սահմանի «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
Երեկ ձնահոսքի վտանգի պատճառով բեռնատարների երթևեկությունը դադարեցվել էր։
Այս ճանապարհը այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ուղին է։