Մատչելիության հղումներ

Լարսը փակ է բեռնատարների համար՝ ռուսական կողմում կուտակված է մոտ 370 մեքենա


Ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ
Ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կուտակված է մոտ 370 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների հաղորդումները։

ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

XS
SM
MD
LG