Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի ու ԱՄՆ դեսպանի հանդիպմանը հրատապ խնդիր է դիտվել ռազմագերիների անհապաղ վերադարձը


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, արխիվ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ:

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ` ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարևորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը:

Խոսնակի հաղորդմամբ` հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG