Մատչելիության հղումներ

Աղդամում պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են


Ադրբեջանցի զինծառայողներն Աղդամում, 20-ը նոյեմբերի, 2020թ․

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ հինգշաբթի օրը Աղդամի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։

Պաշտոնական աղբյուրը չի հստակեցնում պայթյունի պատճառները, միայն նշվում է, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք՝ Աղդամի շրջանում է գտնվում Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնը, որի անվտանգությունը, ինչպես նշվում է, ապահովում են ադրբեջանցի զինծառայողները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG