Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, կատարվել է 46 թեստավորում


Փետրվարի 4-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2124 քաղաքացու հետազոտություն, որից 479-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG