Մատչելիության հղումներ

Բայդենը խոստանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր դարաշրջան սկսել


ԱՄՆ - Նախագահ Ջո Բայդենը արտաքին քաղաքական ուղերձով է հանդես գալիս, Վաշինգտոն, 4-ը փետրվարի, 2021թ․
ԱՄՆ - Նախագահ Ջո Բայդենը արտաքին քաղաքական ուղերձով է հանդես գալիս, Վաշինգտոն, 4-ը փետրվարի, 2021թ․

Ջո Բայդենը խոստացել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նոր դարաշրջան սկսել։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «Ամերիկան վերադառնում է» համաշխարհային հարթակ և միանալով դաշնակիցներին՝ դիմակայելու է «ավտորիտարիզմին» Չինաստանում և Ռուսաստանում:

Բայդենը փետրվարի 4-ին իր արտաքին քաղաքական առաջին ուղերձում ասել է, որ Դոնալդ Թրամփի ղեկավարման չորս տարիներից հետո իր վարչակազմը կփորձի առաջատար դեր ունենալ աշխարհում:

XS
SM
MD
LG