Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին նախորդ երկու օրերին կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է


Հայաստանի դրոշը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում՝ Ադրբեջանի հետ սահմանին, 3-ը փետրվարի, 2021թ․

Փետրվարի 3-ին և 4-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, հաղորդում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում են առաջադրված խնդիրները, ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG