Մատչելիության հղումներ

Աղդամում տեղակայված ռուս զինծառայողները սկսել են անօդաչուներով վերահսկել իրավիճակն Արցախում


Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնը Աղդամի շրջանում, 30-ը հունվարի, 2021թ․

Ռուս զինվորականները, որոնք թուրքերի հետ տեղակայվել են Աղդամում, սկսել են անօդաչու թռչող սարքերով վերահսկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունն ընդգծել է, որ ռուս զինվորականները կիրառում են ռուսական անօդաչու թռչող սարքեր՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10»։ Նշվում է, որ այդ սարքերի օգնությամբ անընդհատաբար ստացվում են տեղեկություններ ու կադրեր՝ զինտեխնիկայի, զինվորների տեղաշարժի մասին, ինչպես նաև արձանագրվում են «շփման գիծը հատելու բոլոր փաստերը»։

Ռուս-թուրքական կենտրոնը բացվել է անցած շաբաթ օրը՝ Աղդամի շրջանում, նախնական փուլում այնտեղ տեղակայվել է 60 ռուս, 60 թուրք զինծառայող։

XS
SM
MD
LG