Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, կատարվել է 49 թեստավորում


Արցախում փետրվարի 3-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2 հազար 078 քաղաքացու հետազոտություն, որից 475-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG