Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 94 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք


Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

Ըստ հաղորդագրության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2 հազար 029 քաղաքացու հետազոտություն, որից 465-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG