Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ խմբակցությունների անդամների հետ քննարկել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ՝ փետրվարի 3-ին ընդունել է Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք ՔՄԴ», «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամներին։

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հարությունյանը շեշտել է, որ երկրի համար այս բարդ շրջանում, երբ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են հանդիսանում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, հումանիտար ճգնաժամի հաղթահարումն ու կենսագործունեության համար կայուն և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ավելի քան երբևէ կարևոր է Արցախի բոլոր քաղաքական ուժերի կողմից համախմբվածությանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական կամքի դրսևորումը։

Արցախի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է միասնական ջանքերով դիմակայել առկա մարտահրավերները՝ օգտագործելով բոլորի ներուժը՝ այդ առումով շեշտադրելով գործադիր իշխանության ու անձամբ իր՝ արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG