Մատչելիության հղումներ

Նախորդ երկու օրերին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել


Հայ զինվորը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ
Հայ զինվորը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Փետրվարի 2-ին և 3-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Հայաստանի զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով, ասված է հաղորդագրությունում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG