Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը և Անկարան քննարկել են Ղարաբաղի հարցը


ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը անցած գիշեր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` քննարկումների զգալի մասը նվիրված է եղել Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակահրթիռային համակարգերի ձեռքբերմանը։

«Սալիվանը թուրքական կողմին է փոխանցել Բայդենի վարչակազմի մտահոգությունն առ այն, որ ռուսական արտադրության C-400 զենիթային համակարգերի ձեռքբերումը կարող է խաթարել Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությունն ու արդյունավետությունը», - նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG