Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահների օգնությամբ ադրբեջանցի 16 հիվանդ զինծառայողներ տեղափոխվել են Մաղավուզ


Ադրբեջանցի զինծառայող, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հունվարի 30-ին ռուս խաղաղապահների բժշկական ջոկատը Վանք բնակավայրից Մաղավուզ է տեղափոխել 16 հիվանդ ադրբեջանցի զինծառայողների ու նրանց հանձնել Ադրբեջանի բժիշկներին։

«Ռուսաստանի խաղաղապահների 27 դիտակետերից իրավիճակի և հրադադարի ռեժիմի շուրջօրյա դիտարկում է իրականացվում։ Շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարը պահպանվում է»,- նշված է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG