Մատչելիության հղումներ

Ռուսաստանի խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցի 2 զինծառայող ազատ է արձակվել


Ռուս զինվորը Սյունիքի մարզում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել երկու ադրբեջանցի զինծառայողներ, որոնք հունվարի 30-ին ձերբակալվել էին Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջակայքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից։

Այլ մանրամասներ, մասնավորապես՝ ադրբեջանցի զինծառայողների ձերբակալման հանգամանքները, հաղորդագրությունում նշված չեն։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ «ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար մշտապես փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG