Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է հրադադարը խախտելու մասին Բաքվի պնդումները


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե այսօր վաղ առավոտյան Ղազախի շրջանում հրադադարը խախտվել է հայկական կողմից։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, «Ինտերֆաքս»-ի հարցին ի պատասխան, ասել է, որ ադրբեջանական կողմի հաղորդումը իրականությանը չի համապատասխանում և «բացարձակ սուտ է»։

Ըստ ադրբեջանական կողմի՝ այսօր վաղ առավոտյան 05։00-ի սահմաններում հայկական կողմից գնդացրի 20 կրակահերթ է արձակվել Ադրբեջանի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG