Երեկ Բելառուսում շարունակվել են հետընտրական բողոքի ակցիաները։
Լրագրողները և իրավապաշտպանները հաղորդում են իրականացված նոր ձերբակալությունների մասին: «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը հրապարակել է բերման ենթարկվածների ցուցակ՝ ավելի քան 80 մարդ, նրանց մեծ մասը՝ Մինսկում: «Կալանավորվածների ցուցակներ» Telegram ալիքը հրապարակել է ավելի քան 100 անուն:
Բելառուսում բողոքի ցույցերը հաջորդել են 2020 թվականի օգոստոսի 9-ի ընտրություններին, որոնց պաշտոնական արդյունքներով՝ վեցերորդ անգամ երկրի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն։