Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը ժամանել է Նախիջևան


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը, տարածաշրջանային այցի շրջանակներում, այսօր Թուրքիայից ժամանել է Նախիջևան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այցի նպատակն է համագործակցության նոր ձևաչափ հիմնել` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Առաջարկը քննարկելու համար արտգործնախարար Զարիֆը ավելի վաղ այցելել էր Մոսկվա, Բաքու, Երևան, Թբիլիսի և Ստամբուլ:

«Մենք կողմ ենք տարածաշրջանում համագործակցության ամրապնդմանը, և կառուցողական քայլեր ենք ակնկալում Հայաստանից», - երեկ Զարիֆի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

XS
SM
MD
LG