Մատչելիության հղումներ

Անկարան «համաձայն է ընդլայնել համագործակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում ընդունում է իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆին, 29-ը հունվարի, 2021թ․

«Թուրքիայի իշխանությունները համաձայն են ընդարձակել համագործակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում», - այսօր Ստամբուլում հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում։

«Անհրաժեշտ է նպաստել հրադադարի ամրապնդմանը, այնպես որ, մենք ծրագրում ենք համագործակցել 3+3 ձևաչափով», - ասել է Չավուշօղլուն։

Գործընկերության այդ առաջարկը ներկայացրել է պաշտոնական Թեհրանը, այն նախատեսում է նոր պլատֆորմ ստեղծել 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ։

«Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պետք է ստեղծվեն նախադրյալներ»,-այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարը, ով ավելի վաղ այս հարցի շուրջ հանդիպումներ էր ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի առաջնորդների հետ։

XS
SM
MD
LG