Մատչելիության հղումներ

Գեներալներ Գուրգեն Դալիբալթայանը և Հրաչյա Անդրեասյանը, գնդապետ Թաթուլ Ղազարյանը՝ Հայաստանի Ազգային հերոսներ


Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը
Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանին և թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին։

Հրամանագրերի համաձայն, որոնք այսօր են հրապարակվել Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Գուրգեն Դալիբալթայանը և Հրաչյա Անդրեասյանը պետական բարձրագույն պարգևին և Ազգային հերոսի կոչմանն արժանացել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար», Թաթուլ Ղազարյանը՝ «հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG