Մատչելիության հղումներ

Ռազմական գործողություններում վիրավորված զինծառայողները 500-հազարական դրամ օգնություն կստանան


Կառավարության նիստերից մեկը
Կառավարության նիստերից մեկը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով՝ 500 հազար դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6 հազար քաղաքացի, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»,-ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշել է, որ 200-ից ավելի քաղաքացի արդեն անցել է բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ։

Աջակցության տրամադրման կարգը պետք է մշակվի մինչև 2021 թ. փետրվարի 3-ը: Շահառուները գումարները կկարողանան ստանալ առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային տարբերակով:

«Անհրաժեշտ է լինելու միայն իրենց անձնական տվյալները և բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալու փաստը: Անհրաժեշտություն չկա նաև փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա մեզ մոտ կան բոլոր տվյալները»,-նշել է Առաքելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG