Մատչելիության հղումներ

Ավստրալիայում հազարավոր մարդիկ դեմ են Ազգային տոնին


Ավստրալիա - Տեսարան Սիդնեյ քաղաքից, արխիվ
Ավստրալիա - Տեսարան Սիդնեյ քաղաքից, արխիվ

Ավստրալիայում այսօր տոն է՝ նշվում է երկրի Ազգային օրը։ Սակայն հազարավոր ավստրալացիներ բողոքում են այս տոնի դեմ։ 1788 թվականի հունվարի 26-ին բրիտանական նավատորմը առաջին անգամ խարիսխ է գցել Ավստրալիայի ափերի մոտ, և դա համարվում է ժամանակակից Ավստրալիայի պետականության սկիզբը, բայց մի մասի համար հունվարի 26-ը բիտանացիների Ավստրալիա ներխուժելու օրն է, որը գաղութացման սկիզբ դրեց՝ խախտելով բնիկների իրավունքները։

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Սիդնեյում բացօթյա հանրահավաքներին թույլատրվում է մինչև 500 մարդու ներկայություն։ Այսօրվա բողոքի ակցիային ավելի շատ մարդ է մասնակցել, բայց ոստիկանությունը չի ցրել նրանց։ Ագրեսիվ պահվածքի համար հինգ ցուցարար բերման է ենթարկվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ երկրի ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առթիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG