Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի և Ավստրալիայի վարչապետերին


Armenia - Prime Minister Nikol Pashinian, official photo, Undated
Armenia - Prime Minister Nikol Pashinian, official photo, Undated

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին շնորհավորական ուղերձ է հղել երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

«Արժևորելով մեր երկրների միջև առկա բազմամյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին։ Համոզված եմ, որ մեր երկրների միջև անկեղծ երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների», - մասնավորապես ասված է ուղերձում:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ երկրի ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առթիվ։

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերություններին` ի շահ մեր երկրների ժողովուրդների», - մասնավորապես նշված է ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG