Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի «մոտ օրերս»


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են։ Այդ մասին այսօր «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Առաջիկա հանդիպման օրակարգում, ըստ նույն աղբյուրի, ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։

Հիշեցնենք՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի ստեղծումը նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությամբ։ Հայկական կողմից խումբը կնախագահի Մհեր Գրիգորյանը։

XS
SM
MD
LG