Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մտահոգություն է հայտնում Մարսելի հայկական մշակույթի կենտրոնի վրա հարձակման առնչությամբ


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում, հայտարարում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն, վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունների օրինակով, պետք է բացառվի», - ասված է դեսպանության հաղորդագրությունում, որը հրապարակված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։

Հաղորդագրությունների համաձայն՝ անհայտ անձինք կիրակի երեկոյան կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ, տուժողներ չկան: Մշակույթի կենտրոնը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ համակարգում էր Մարսելից և Ֆրանսիայի հարավից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG